Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև գլխավոր բանագնացի նշանակում. Արաղչի

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են այնքան ժամանակով, քանի դեռ նախագահ Հասան Ռոուհանին չի նշանակել իրանական կողմի գլխավոր բանագնացին:

Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետի մասին կհայտարարվի իրանական կողմի գլխավոր բանագնացի նշանակումից հետո:

Սրանից առաջ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատասխանատվությունը հանվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի վրայից և տրվում է արտգործնախարարին: Սա դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Տեսանյութեր

Լրահոս