
Այս տարվա 2-րդ եռամսյակին Ադրբեջանը ՀԱՀ-ից գնել է 13 միլիոն դոլարի զենք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՀ-ն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում վաճառել է 167 միլիոն դոլարի զենք: Դա 108 միլիոն դոլարով պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ:
Այս մասին նշված է հարավաֆրիկյան Զենքի տարածման վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում: Դրանում ասվում է, որ այս տարվա ապրիլի-հունիսին զենքի գլխավոր պատվիրատուներ են հանդիսացել ԱՄՆ-ը, Թաիլանդը և Շվեդիան, որոնք ՀԱՀ-ից զենք գնելու վրա ծախսել են 141 միլիոն դոլար:
Ադրբեջանը հաշվետու ժամանակահատվածում ՀԱՀ-ից գնել է 13 միլիոն դոլարի զենք: Հաշվետվությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ զենք է Ադրբեջանը գնել ՀԱՀ-ից: Սակայն Ստոկհոլմի՝ խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI)
տվյալներով՝ Ադրբեջանը ՀԱՀ-ից գնել է Marauder և Matador տիպի հակաականային պաշտպանությամբ 30-ական տրանսպորտային միջոց, որոնք պատվիրվել են դեռևս 2011 թվականին: