Բաժիններ՝

Ուսանողները մտադիր են սեպտեմբերին դասադուլ անել

Այսօր  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում բուհերի վարձավճարների բարձրացման դեմ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախարարին նամակով ներկայացրել են երկու պահանջ` կասեցնել վարձերի բարձրացման որոշումը և ուսանողներին չդիտարկել որպես խոշոր հարկատուներ` բուհերի ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Անդրադառնալով խնդրին՝ նախարարն արձագանքել է, որ բուհերի հարկերը գոյանում են սոց վճարների հաշվին:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ բուհերը վարձերի բարձրացմանը ստիպված են գնացել, նրանք ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, քանի որ տարեցտարի նվազում է դիմորդների թիվը և հավելեց, որ իրենք աջակցելու են սոցիալաես անապահով ընտանիքների երեխաներին, զորացրված երիտասարդներին, տրամադրելու են 50-100 տոկոս զեղչեր, սահմանելու են ուսման վարձավճարի վերին շեմ, ավելացնելու են պատպատվերով տեղերը:

Նախարարը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերի՝ ասելով, որ խնդիրը քննարկելու է միայն ուսանողների հետ:

Կարդացեք նաև

Երիտասարդների հարցին, թե արդարացված է համարում արդյոք թանկացումները, Արմեն Աշոտյանը արձագանքել է. «Իմ նպատակն է, որպեսզի պետության քաղաքականության արդյունքում ուսանողության վրա պետության ծախսվելիք գումարը ավելի մեծ է լինելու, քան այն գումարը, որ հավաքագրվում է լրացուցիչ ուսման վարձերի բարձրացման արդյունքում»:

Ուսանողները նախարարի հետ քննարկումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել են, որ չեն կարծում, թե բուհերի վարձավճարների բարձրացման որոշումը չեղյալ համարվի, նախարարի հետ զրույցից հասկացան, որ ի վերջո իրենք ստիպված են լինելու վճարել արդեն սահմանված գներով:

Երիտասարդներն ասել են, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում սեպտեմբերին պատրաստվում են դասադուլ անել` հորդորելով մյուս ուսանողներին միանալ իրենց շարժմանը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս