Բաժիններ՝

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է Տարոն Մարգարյանի եկամուտների աղբյուրները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ)  էթիկայի հանձնաժողովը սկսել  է ուսումնասիրել ՀՀ Երևանի քաղաապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների, շահերի բախման ռիսկերի, ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններըի օգտագործման հնարավոր դեպքերի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:

Հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու նպատակով չի դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ դիմել էր ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`

  1. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ.
  2. Համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել.
  3. Ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս