Բաքուն և Անկարան իրականացնում են մեծ ներուժ ունեցող նախագծեր, որոնք նախատեսված են գալիք տասնամյակների համար. Բայրամով
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մի շարք հայտարարություններ է արել Բաքվում թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ճեպազրույցում։ Նա, մասնավորապես ասել է.
- Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները առաջնորդների ընդհանուր տեսլականի և կանոնավոր շփումների շնորհիվ հասել են աշխարհում անօրինակ մակարդակի:
- Երկու երկրների միջև շփումները պահպանվում են մշտական հիմունքներով, իսկ երկկողմ կապերի հատուկ բնույթի ցուցանիշներից է բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը։
- Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին գերազանցել է 3,2 միլիարդ դոլարը:
- Երկու երկրների համագործակցությունը զարգանում է հատուկ երկկողմ մեխանիզմների շրջանակում։
- Ներկա փուլում Բաքուն և Անկարան իրականացնում են մեծ ներուժ ունեցող նախագծեր, որոնք նախատեսված են գալիք տասնամյակների համար։
- Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի ՄԱԿ-ի և դրա կառույցների, Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ), Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), D8-ի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային հարթակների շրջանակում:
- Ադրբեջանը՝ որպես COP29 հյուրընկալած երկիր, մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիային COP31-ի կազմակերպման հարցում։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

