Բաժիններ՝

ԻԱԿ-ը դատական գործ է սկսել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի դեմ՝ տեղեկատվությունը թաքցնելու համար

2013թ. օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի: Վերջիններս չէին տրամադրել ԻԱԿ-ի` 2013թ. հուլիսի 19-ի և 26-ի հարցումներով խնդրվող` Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը:

ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին տրամադրել Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը, ինչպես նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` յուրաքանչյուրին 50.000 դրամի չափով:

ԻԱԿ-ի` 2013 թ.-ի օգոստոսի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս