Բաժիններ՝

ԿԲ-ն հաստատել է ԱՊՊԱ-ի բոնուս-մալուսի հաշվարկման կանոնների փոփոխությունները

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 20-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:

Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, խորհրդը որոշել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրել «ԱՎԱԿՐԵԴ» ՍՊԸ-ին:  «ՋԻ ԷՅՋ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն ստացել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա: Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Գարեգին Ղարդաշյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 225 և «Լոմբարդսթրիթ» ՍՊԸ-ի գրավատան գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031