
Ռուսական նավթը կհայտնվի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Роснефть ընկերության հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Նովոռոսիյսկ-Բաքու» նավթամուղով 5 միլիոն տոննա նավթ փոխադրելու մասին:
Այդ նավթի մի մասը վերամշակվելու է Բաքվում, իսկ մյուս մասը եվրոպական շուկաներ է հասցվելու «Բաքու-Ջեյհան» նավթամուղով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Роснефть-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, որը տարեկան արդյունահանում է ավելի քան 200 միլիոն տոննա նավթ. «Այսօր մեր երկու ըկերությունների միջև գործընկերություն է հաստատվում նավթի փոխշահավետ իրացման հարցում»: