Բաժիններ՝

Իսրայելն ու Պաղեստինը բանակցել են Երուսաղեմում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ու Պաղեստինի պատվիրակություններն այսօր անցկացրել են խաղաղության բանակցությունների հերթական փուլը: Այն տեղի է ունեցել Երուսաղեմում: Այս մասին հայտարարել է պաղեստինյան իշխանությունների ներկայացուցիչը:

Իսրայելա-պաղեստինյան բանակցությունների նախորդ փուլն անցկացվել է օգոստոսի 14-ին՝ լիովին գաղտնի պայմաններում: Մասնակիցների գնահատմամբ՝ այն բովանդակության հարցում ստացվել է «լուրջ»:

Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել են հուլիսի վերջին Վաշինգտոնում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը շարունակվում է արդեն 65 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031