Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է
Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7258-ի. այս մասին հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը (INSP):
«Այս պահի դրությամբ հաստատվել է հիվանդության 7258 դեպք», – նշել են INSP-ում:
Առայժմ Էբոլա վիրուսի նոր շտամի՝ «Բունդիբուգյոյի» (Bundibugyo) դեմ ո՛չ պատվաստանյութ, ո՛չ էլ բուժման միջոց պաշտոնապես արտոնագրված չէ։ Այնուամենայնիվ, լաբորատոր տվյալները վկայում են, որ «Էրվեբո» (Ervebo) նոր պատվաստանյութը կարող է որոշակի պաշտպանություն ապահովել։

