
Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանի հետ. նա նամակ է փոխանցել

Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի սահմանը պատահմամբ հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այդ մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է զինվորի հորեղբոր որդին, ով հանդիպել էր Կարմիր Խաչի տեղի ներկայացուցչի հետ, ով և փոխանցել է հանդիպման վերաբերյալ մանրամասներ:
Հայտնի է, որ Հակոբ Ինջիղուլյանին է փոխանցվել հարազատների նամակը: Նա ևս նամակ է գրել, որը հարազատներին կփոխանցվի վաղը: Հակոբը նաեւ տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ չունի եւ իրեն լավ է զգում: Բանակցությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն վաղը: