
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» նոր առաջնորդ է նշանակվել Մահմուդ Էզզատը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր իսլամական «Մուսուլման եղբայրներ» շարժման նոր, ժամանակավոր ղեկավար է նշանակվել Մահմուդ Էզզատը: Այս մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:
Նրա նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ երեկ Եգիպտոսում կալանքի տակ է առնվել «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ, 70-ամյա Մոհամմեդ Բադիեն, ով ներկայումս պահվում է Կահիրեի ծայրամասում գտնվող «Տորա» բանտում:
Բադիեն ձերբակալվել էր Կահիրեի հյուսիս-արևելքում՝ իր բնակարանում: Դրանից առաջ էլ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ուրբաթօրյա բախումների ժամանակ սպանվել է Բադիեի 37-ամյա որդի Ամմարը: