Պետական սահմանը հատելու ժամանակ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայնի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են 29-ամյա վրացի «օրենքով գող» Բեսո Տուտաշվիլիին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Բեսիկ։ Քանի որ քրեական հեղինակության նկատմամբ գործում է Ուկրաինա մուտք գործելու 5-ամյա արգելք, նրան առաջիկա չվերթով ուղարկել են Միլան։
«Էդ «Այբբենարանը», որ հիմա երեխաները սովորում են, մեր անցած «Այբբենարանի» շնի շունը չի լինի: «Աբբենարանը» մենակ նկարներով չի, մեկի ծնողն, ասենք, անգրագետ է, նկարներով տառեր չեն սովորացնի, ոչ մասնիկներ կան ոչ էլ… Աշոտյանը ինչի՞ մասին ա մտածում, չգիտեմ»:
Օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի 89 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սեմյոն Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ գործարքը կատարվել է մոտ 1 ամիս առաջ՝ հուլիսին: Ըստ Հովհաննիսյանի՝ Ս.Պողոսյանն արդեն մոտ 500 հազար դոլար ներդրումներ է իրականացրել
Արտաշատ քաղաքի 17-ամյա բնակչուհին, ով առաջնեկին ծննդաբերել է 14 տարեկանում, հրաժարվում է իր երկու երեխաներից, որոնցից մեկը 2 տարեկան է, իսկ մյուսը՝ 11 ամսական:
Տրանսպորտի գների հետ կապված՝ բնակիչները նշեցին, որ վերջին շրջանում նկատվել են թանկացումներ. նախկին 500 դրամի փոխարեն ներկայումս Գյումրի հասնելու համար բնակիչները վճարում են 600 դրամ: Ժամանցի
Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշերի սերիայում օգտագործվող տառերի քանակը ավելացնել ևս երեքով։ Մասնավորապես, ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U և V տառերը:
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի սողանքային Գետահովիտ գյուղը լուրջ վտանգի առաջ է կանգնել, և ստեղծված վիճակն արդեն տասնյակ տարիների արդյունք է: Խնդիրն ավելի է սրվել վերջին տարիներին:
Օգոստոսի 16-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4801 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում բախվել էր Երևանի բնակիչ, 46-ամյա Համբարձում Այվազյանի վարած Վազ 21 154 մակնիշի Լ 0348 համարանիշի ավտոմեքենային:
Հայտարարությունների նման պատեր Էջմիածին քաղաքում շատ կտեսնեք: Այստեղ կգտնեք հայտարարություններ և՛ առաջարկվող ծառայությունների, և՛ աշխատանքի մասին, սակայն գերակշռողը՝ տների վաճառքի մասին հայտարարություններն են:
Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
«Գագո + Տաթևիկ = Love», «10-ի Բ», «Անի, Լուսո, Մաշա» ու նույնաբովանդակ բազմաթիվ գրառումներ Ամբերդի ամրոցի և Կաթողիկե եկեղեցու պատերին շատ կգտնեք: Ամրոցի պատերին, քարերի մեջ արդեն բուսականություն է ծաղկում, իսկ եկեղեցու գմբեթը կամաց-կամաց վերածվում է անտառի:
«ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի՝ արդյո՞ք այդ փաստաթուղթը հակասության մեջ չի մտնում մեր ռազմավարական դաշնակցի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Մինչ ՀՀ իշխանական վերնախավն իր արձակուրդն է վայելում արտերկրներում, Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է նվազել: Այս տարվա առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 4.0%-ով: Մինչդեռ հունվար-հունիսին ՏԱՑ-ի աճը 4.4% էր, հունվար-մայիսին՝ 5.3% էր և այլն:
Հուսով եմ, Թուրքիայի վարչապետը կհրաժարվի իր այդ վիրավորական եւ սադրիչ հայտարարությունից:
«Նույնիսկ կառավարությունը խոստովանում է, որ կյանքը վատացել է 1.5%-ով։ Պատկերացնում եմ, թե ի՞նչ կլինեն իրական թվերը։ Իսկ կառավարության հիմնական հատվածը զբաղված է ինտրիգներով։ Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը սովոր է արտագաղթելուն։ Բա ի՞նչ անի։ Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է»։
«Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի համար` թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը` խոսելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի` Ադրբեջան կատարած այցի մասին:
Ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիանը նշանակվել է՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար:
Գյումրեցի Մելինե Ասատրյանի կատարումը դեռևս երկար են հիշելու բազեականները և երգի մրցույթի ժյուրիի անդամները: Tim De Beatz-ի «Ալո, ալո» երգի կատարմամբ նա դարձավ «Բազե 2013» երգի մրցույթի հաղթող:
Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում:
Օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենինգը կարող է պատիժը կելուց մոտ 10 տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար:
Գազահաշվիչներն աշխատում են, գազօգտագործման վճարումները կատարվում, սակայն դրա որակից բնակիչները դժգոհ են:
«Ցինիկ, սադրիչ գործողություններ են, որոնք իրականցնում է անձամբ Արաբկիր ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ինչը խայտառակում է, թե նրա համազգեստը և թե մեր հանրապետությունը»,- ասել է Տիգրան Խզմալյանը:
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղն ունի 4250 բնակիչ: Վերջին տարում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ ավելացել է: Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Հասմիկ Ծառուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնողների թիվն այս պահի դրությամբ շուրջ 500-ն է:
Կան մարդիկ, որ իրենց պաշտոնով իրենք գոհ են, այդ կերպարը Ռոբերտը ուներ, իրեն Հայաստանի առաջին տղեն էր զգում: Չէի ասի, որ Սարգսյանը ինչ-որ կերպ փոխվել է պաշտոնից հետո, ուղղակի պաշտոնը ինչ-որ բաներ, վարքագիծ ստիպում է:
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ` քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի և Ա.Մանուկյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն գործադրելու փաստի առթիվ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն գողությունը կատարել է 1949 թ. ծնված Ռուբիկ Մ.-ից:
Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած Մոսկվիչ մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22 ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած Գազ 2401 մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները:
Նվազագույն աշխատավարձերի շեմի բարձրացումը Լոռու մարզի և ընդհանրապես Հայաստանի հատկապես գյուղական բնակավայրերի վրա ոչ այնքան լավ հետևանքներ կարող է ունենալ: