Բաժիններ՝

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է: Սեպտեմբերի 15-18-ը նախատեսված են բարձր մակարդակի աշխատանքային հանդիպումներ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության և պատասխանատու թիմերի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Քննարկումների առանցքում կլինեն Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերջնական փուլը, համաժողովի բանակցային և քաղաքական օրակարգը, բարձր մակարդակի միջոցառումների կազմակերպումն ու Կողմերի միջև արդյունավետ երկխոսության ապահովումը։

Այցի շրջանակում նախարար Մաթևոսյանը կմասնակցի նաև «CBD COP17 Endgame» բարձր մակարդակի աշխատանքային սեմինարին՝ նվիրված COP17-ի բանակցային գործընթացի արդյունավետ կառավարմանն ու համաժողովի հավակնոտ և հավասարակշռված արդյունքների ապահովմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930