Ինքնաբացարկ թիվ 38 ընտրատարածքում
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված Կապանի բնակիչ, անկուսակցական 1972թ. ծնված Տիգրան Սարգսյանը ինքնաբացարկ է հայտնել: Վերջինս, ի դեպ, ՀՀԿ-ական թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի մտերիմն է:
Այսպիսով, բացի Արմեն Կարապետյանից, պատգամավորի մանդատի համար կշարունակեն պայքարել ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը, անկուսակցական, թոշակառու Պավլիկ Սարգսյանը և «Ժառանգությունից» առաջադրված ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը:
Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:
Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այսօր կայացած նիստում թեկնածու Պավլիկ Սարգսյանին տրամադրվեց 48 ժամ՝ ընտրագրավը մուծելու համար: Այն լրանում է օգոստոսի 22-ին, ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին, իսկ սեպտեմբերի 1-ից կսկսվի քարոզարշավը: