Բաժիններ՝

«Ակտիվիստների գործընթացը թատրոնացված է». մարքսիստ

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնող երիտասարդների գործունեությանը, ասաց, թե ներկայիս քաոսային, տարերային գործոնները հասարակությանը ոչինչ չեն տա.

«Նման պայքարի սկզբունքով առաջնորդվող երիտասարդության պայքարն ինչ-որ մեկի կողմից նախապլանավորած, թատրոնացված գործընթաց է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այսօր երիտասարդությունը մասնատվել է և անցել է տարբեր արիստոկրատական խավերի ներքո և թելադրվում է նրանց կողմից:

Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից անմիջապես հաջորդ օրը մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի դիմաց  սկսեցին իրականացնել իրենց հաջորդ ակցիան, որն էլ վերածվեց անժամկետ նստացույցի: Արդեն 20 օր է, ինչ նստացույցի մասնակիցները պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս