Բաժիններ՝

Թմրամիջոց` ավտոմեքենայի բեռնախցիկից

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մուշ-2 թաղամասի թիվ 72 շենքի դիմացից իր «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արտուշ Մ.-ին և նրա 15-ամյա ուղևորուհուն: Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է 130 սմ բարձրությամբ, 93 գ կշռով կանեփանման բուսատեսակի 1 ցողուն: Արտուշ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա թմրամիջոց է, որն ինքը քաղել է Ղարիբջանյան փողոցի թիվ 1 գերեզմանատան մոտից, ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս