Բաժիններ՝

Բնապահպանության նախարարության աշխատակիցներ. Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞… (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ կառավարության մասնաշենքից ցած է նետվել ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի 1-ին կարգի մասնագետ, 22-ամյա Հայկ Հայրապետյանը:

168.am-ը Հայկ Հայրապետյանի գործընկերներից տեղակացավ, որ վերջինս ծնունդով Կոտայքի մարզի Արզախան գյուղից է և Երևան է տեղափոխվել ԵՊՀ միջազգայաին հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելուց հետո միայն:

«Զարգացած, կրթված տղա էր` մի քանի լեզու գիտեր: Իր աշխատանքը շատ լավ էր կատարում` պարտաճանաչ: Աշխատանքն էլ ծանրաբեռնված չի եղել` թեթև գործ էր անում: Աշխատավայրում, համենայնդեպս, խնդիրներ չի ունեցել` մարդամոտ, շփվող երիտասարդ էր: Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞…»,- պատմեց աշխատակիցներից մեկը: Ըստ Հայկի ֆեյսբուքյան էջի` նա տիրապետում է հայերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և լեզուներին:

Հիշեցնենք, որ նրա գործընկերները մեզ հետ զրույցում պատմել էին նաև, որ Հայկ Հայրապետյանը շնորհալի երիտասարդ է եղել` նկարչության հանդեպ սեր է ունեցել, ակտիվ մասնակցել է քաղաքացիական շարժումներին, մասնավորապես՝ «Մենք դեմ ենք 150 դրամ ուղեվարձին» շարժմանը: Երիտասարդի ֆեյսբուքյան էջը ևս վկայում է նրա քաղաքացիական ակտիվության մասին: Նա պարբերաբար հրապարակումներ է կատարել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի վերաբերյալ:

Իսկ Բնապահպանության նախարարությունում, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված էր, աշխատակիցները ուշքի չէին գալիս կատարված ողբերգությունից, խուսափում էին խոսել տեսախցիկի առջև: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ականատեսներ եղե՞լ են, թե՞ ոչ, սական, մեզ պատասխանեցին թե դեպքը տեղի է ունեցել ընդմիջումից մի քանի րոպե առաջ, երբ բոլորը եղել են աշխատասենյակներում ու իմացել են ողբերգության մասին միայն շենքում բարձրացված աղմուկից հետո: Իսկ մինչ այդ, ոստիկանության աշխատակիցները մաքրում էին այն տարածքը, որտեղ ընկած է եղել երիտասարդի մարմինը:

Ինչ վերաբերում է այն վարկածին, թե Հայկ Հայրապետյանը մինչ նետվելը հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում նյարդայնացել, ապա Հայկ Հայրապետյանի գործընկերնեն ասացին, թե նրան բջջայինով խոսելիս չեն տեսել, քանի որ աշխատասենյակում են եղել: Նրանք նշեցին նաև, թե Հայկի անձնական կյանքով չեն հետաքրքրվել և տեղյակ չեն նույնիսկ վերջինս ընկերուհի ունե՞ր, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս