Ֆոտոշարք՝ «Ժառանգության» հանրային ժողով-համերգից

Ազատության հրապարակում դեռևս շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով-համերգը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախ մեկ րոպե լռությամբ խնդրեց հարգել ազգի հերոսական նվիրյալ, Պռոշյանի գյուղի նախկին քաղաքապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը, ապա խնդրեց անուն առ անուն հիշել բոլոր նրանց, ովքեր կերտեցին ազատ, անկախ Հայաստանը, ովքեր Խորհրդային Հայաստանի օրերին ընդունեցին անկախության մասին հռչակագիրը՝ «այս շատ անգամ մոռացված տոնը»: Նա նշեց, որ անկախության հռչակագրով իրականացավ սերունդների նվիրական իղձերից մեկը՝ տրվեց անկախ պետականության հաստատման հիմնաքարը. «Սկիզբը խոստումնալից էր, բայց հետագա երկու տասնամյակների ընթացքում տեղ գտած արատավոր երևույթները հարված հասցրին Հայաստանին: Ամբողջ ազգը գիտի՝ պաշտոնավոր, հրամանատար, մարզպետ, շարքային քաղաքացի, որ իշխանության մեծագույն կեղծիքի պատճառով բոլորս գտնվում ենք կախման մեջ: ՀՀ-ն փաստացի արտակարգ իրադրության մեջ է գնվում և այսպես շարուակել չենք կարող: Իսկ այս վերկուսակցական համազգային գիտակցությունն ամենուր է»: Նրա խոսքով՝ կա մեկ ամիս «վերջին եղանակ փակուղային ճանապարհից հետ կանգնելու համար՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին պատասխան տալու համար»:

Jarangutyun012

Jarangutyun

Jarangutyun033

Jarangutyun5

Jarangutyun03

Jarangutyun02

Jarangutyun01

Տեսանյութեր

Լրահոս