ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի եւ Կարմիր Խաչի գրասենյակի հանդիպումը Հ. Ինջիղուլյանի մասով ավարտվեց
Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր ՊՆ խմբի եւ Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպում, որից հայկական կողմը մեծ ակնկալիքներ ուներ:
Այդ հանդիպումը սկզբում նշանակվել էր այսօր՝ ժամը 15:00-ին, այնուհետեւ հետաձգվեց 17:00-ին: Սակայն հանդիպումից հայկական կողմն այնքան էլ գոհ չէ:
ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը այդ մասին առայժմ մանրամասներ չի հաղորդում՝ խոստանալով, որ կարճ ժամանակում ՊՆ մամլո հաղորդագրություն կտարածի: Կայքի այն հարցին, թե հույս կա՞ ռազմագերիների փոփոխության, Ա. Հովհաննիսյանը պատասխանել է. «Հույս միշտ էլ կա, բայց այս պահի դրությամբ դեռ ոչ մի նոր բան»: