
Գյուղացիներն այս տարի ավելի քիչ կարտոֆիլ են ցանել և ավելի շատ ցորեն

Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի քիչ կարտոֆիլ են ցանել, քան անցած տարի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2013-ին կարտոֆիլի ցանքատարածությունները 30,358 հա են՝ 2012-ի համեմատ1.9%-ով ավելի քիչ:
Նվազել է նաև տեխնիկական մշակաբույսերի ցանքսերը՝ 0.1%-ով և կազմել 3487 հա:
Փոխարենը 4%-ով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածքները և կազմել 178,529 հա: Բանջարանոցային մշակաբույսերի զբաղեցրած տարածքներն ավելացել են 1.3%-ով (25,480 հա), բոստանային մշակաբույսները՝ 5.3% (5326 հա), կերային մշակաբույսերը՝ 11.6%-ով (74,683 հա):