
Բերման ենթարկված երեք ակտիվիստներ դեռևս գտնվում են ոստիկանությունում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ոստիկանները մի քանի անգամ բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներին: Առաջին անգամ ժամը 13:00-ի սահմաններում, երկրորդ անգամ՝ ժամը 18.00-ի սահմաններում բերման են ենթարկել Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին ու երկու անգամ էլ պահել են երեք ժամ, երբ նրանք բարձրախոսով միացրել են իրենց պահանջի ձայնագրությունը. այն է՝ պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է Վահագն Մինասյանը:
Նա նաև ասել է, որ այնուհետև մոտ մեկ ու կես ժամ անց՝ բերման են ենթարկել ևս երեք ակտիվիստների՝ Կարեն Հարությունյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին և Հայկ Թոփչյանին, ովքեր փորձել են ֆլեշ-մոբ իրականացնել, այնուհետև նստել են քաղաքապետարանի աստիճաններին, և երբ ոստիկանները փորձել են արգելել, և ակտիվիստները չեն ենթարկվել, նրանց տարել են ոստիկանություն՝ վարչական իրավախախտման հիմնավորմամբ:
Այս պահին դեռևս երեք ակտիվիստները գտնվում են ոստիկանությունում, և Վահագն Մինասյանի խոսքով՝ նրանց երեք ժամը դեռ չի լրացել, ու սպասում են, որ լրանալուն պես նրանց բաց կթողնեն: