
Ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի երկաթյա արգելապատնեշին. Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի երկաթյա արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: