Բաժիններ՝

Մեղվի թույնը բուժում է արտրիտը

Սան Պաուլոյի (Բրազիլիա) համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեղվի թույնը կարող է կանխարգելել արտրիտի զարգացումը, որը հանգեցնում է ռեվմատոիդ արտրիտի: Թույնը վերահսկում է հոդերում բորբոքային պրոցեսները, որն էլ նպաստում է արտրիտի զարգացմանը: Թույնն իր մեջ պարունակում է այնպիսի մոլեկուլներ, որոնք բարձրացնում են գլյուկոկորտիկոիդ հորմոնների կոնցենտրացիան, որոնք էլ կարգավորում են բորբոքային պրոցեսը: Գիտնականները փորձարկումներ են կատարել լաբորատոր ճագարների վրա: Արդյունքում, հաստատվել է, որ մեղվի թույնն արտրիտի դեպքում ոչ միայն վերացնում է ցավերը, այլև կանխարգելում է այդ հիվանդության զարգացումը, որով տառապում են երկրագնդի հարյուր-հազարավոր քաղաքացիներ:

Դեռևս վաղուց հայտնի է, որ բնական այս դեղամիջոցը նվազեցնում է արյան մակարդելիությունը, նվազեցնում է խոլեստերինի քանակությունը, ընդլայնում է անոթները, խթանում է արյան հոսքը դեպի հիվանդ օրգաններ, ցավազրկող հատկություն ունի: Գիտնականները մտադիր են փորձարկման արդյունքներն օգտագործել արտրիտի բուժման համար դեղամիջոցի ստեղծման գործում:  Դարեր շարունակ, մեղվի թույնը օգտագործվել է ոչ միայն ռեվմատոիդ արտրիտի և այլ հոդային հիվանդությունների, այլև ասթմայի և սկլերոզի բուժման նպատակով:

Ի դեպ, մեղվի թույնը օգտակար է նաև ոտքերի՝ հոդերի այլ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ արտրոզը, պոդագրան` հոդատապը, և այլն: Նույնիսկ հայտնի է ապիթերապիա անվանումով մեղվաբուժության մեթոդը, որը, սակայն, պետք է շատ զգույշ կիրառել՝ պարտադիր համապատասխան մասնագետների օգնությամբ:

Թարգմանությունը` 168.am

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս