6-ամյա երեխան լուցկու վառած հատիկը նետել է խոտի հակերի մեջ

Օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին Իջևանի ՀՓԾ-ից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խոտը պատկանում է 1959 թ. ծնված Ռիտա Ա.-ին: Նախապատրաստված նյութերով և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 15.45-ին պարզվել է, որ Ռիտա Ա.-ի 6-ամյա թոռնիկը լուցկով խաղալիս վառած հատիկը նետել է տան բակում կուտակված խոտի հակերի մեջ, ինչի հետևանքով հրկիզվել է դեզը և նրա մոտ կանգնած «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենային բարձված խոտը: Ըստ Ռիտա Ա.-ի` խոտը եղել է 8 տոննա, և պատճառված նյութական վնասը կազմում է 240.000 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս