
ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայում գործողությունների հնարավորությունները, ներառյալ` ուժային

ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայում գործողությունների բոլոր հնարավորությունները, ներառյալ` ուժային` այդ երկրում քիմիական զենքի հնարավոր կիրառման հետ կապված, ուրբաթ լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը:
«Մենք վաղուց էինք ասում, որ Սիրիայի նկատմամբ դիտարկում ենք բոլոր տարբերակները: Միաժամանակ, նախագահը հստակ հասկացրել էր, որ չի կանխատեսում այնպիսի իրավիճակ, երբ ամերիկյան զինվորականների ուղարկումը կբխեր Ամերիկայի ազգային անվտանգության շահերից»,-ասել է Էրնեստը:Սակայն երբ ներգրվված է զանգվածային ոչնչացման զենք, «դա կազդի մեր հաշվարկների վրա», ավելացրել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այլ ռազմական հնարավորությունները, բացի զորքեր ուղարկելուց, սակայն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ընդդիմության օգնությունը «գնում է ծագող հետագծով»: