Բաժիններ՝

«Տաշիրը» ճանաչվել է ՌԴ առևտրային անշարժ գույքի «թիվ 1 դևելոփերը»

Commercial Real Estate Companies Rating 2013 վարկանիշի համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է առաջին տեղը՝ Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի ոլորտում գործող դևելոփերական ընկերությունների ցանկում։

Վարկանիշը կազմվել է առաջատար դևելոփերական ընկերությունների 2012 թվականի արդյունքների հիման վրա։

Վարկանիշում տեղ են գտել այն ընկերությունները, որոնք ամենից շատ քառակուսի մետր գրասենյակային, առևտրային և պահեստային տարածքներ են շահագործման հանձնել Ռուսաստանում նախորդ տարվա ընթացքում։ Առևտրային նշանակության տարածքների սեգմենտում անվիճելի առաջատարը «Տաշիրն» է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում թվով 6 «Rio» համալիրների շնորհիվ, որոնց ընդհանուր մակերեսը 370 հազար քմ է։

«Տաշիրը» հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային-ժամանային համալիրի սեփականատերը։ Այս պահի դրությամբ «Տաշիրն» արդեն ավարտել է առևտրային համալիրների 28 նախագծեր, այդ թվում՝ 18 «Rio» Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

2012 թվականը «Տաշիրի» համար բավականին արդյունավետ է եղել։ Շահագործման են հանձնվել 11 օբյեկտներ՝ մոտ 800 հազար քմ ընդհանուր մակերեսով։ Բացի 6 «Rio» համալիրներից՝ շահագործվել են Dalma Garden Mall առևտրային համալիրը (Երևան ), «Գազօյլ Սիթի» և «Դիրիժաբլ» բնակելի համալիրները (Մոսկվա), SK Royal հյուրանոցը (Յարոսլավլ) և այլն։

Ընկերության հասույթը 2012 թվականին կազմել է 2.9 միլիարդ դոլար, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը՝ 1.4 միլիարդ։

Հիշեցնենք, որ «Տաշիրի» հիմնադիրն ու սեփականատերը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031