Լյուքս Ստեփանյանի հայրը. Վովա Գասպարյանը խոսք տվեց, որ շուտով դեպքը բացահայտվելու է, բայց դեպքը թաքցրեցին (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած «Ժառանգության» հավաքի ժամանակ ելույթ ունեցավ բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նա իր կնոջ հետ որոշել էր զոհված զինվորի դին՝ որպես բողոքի նշան,  բերել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

«Վովա Գասպարյանը խոսք տվեց, որ շուտով դեպքը բացահայտվելու է, բայց դեպքը թաքցրեցին, դրանից հետո…Սպասեցին, շատ սպասեցին, չկարացա դրանց վրեն, չզանգահարեցին, բան չասեցին: Սպասում էի էսօրվա ժողովին, որ գայի Ձեզ իմ խոսքը ասեի: Մեր զինուժն ինձ ասեց՝ ամեն ինչ կբացահայտեմ, բայց թաքցրեցին ու անմեղ իմ երեխային, իմ թաք երեխուն տարան սպանեցին, ցավդ տանեմ, ոչ մեկ այդքան բան չէր արել, ինչքան ես իմ կնոջ հետ արեցի»,- դժվարությամբ խոսում էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս