«Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է «տեղադրել» սրճարան»:
«Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից»:
«Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ»:
«Անհրաժեշտ և պատշաճ չեմ համարում մենաբանել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի խոսքը»:
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի»:
«Ջ. Հեֆերնը հարցը մինչև վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից՝ հեռանալով թեթևակի ժպտալով»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Luxlux.net կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ շոկոլադների տեսակների ցանկը: Այսպես, առաջին հորիզոնականում Chocopologie by Knipschildt ընկերության կողմից արտադրված շոկոլադն է: Ասում են՝ շոկոլադի այս տեղակը շատ են սիրում Սպիտակ տանը:
8 ամսական երեխան հրաշքով է փրկվել այն բանից հետո, երբ մայրը մկրատով 90 անգամ հարվածել է նրա դեմքին և մարմնի այլ մասերին:
Աշխարհում երբևէ ամենաթանկ գնով ձեռք բերված գինին վաճառվել է անցած տարի. Château d’Yquem սպիտակ գինու մեկ շիշը վաճառվել է 75 000 ֆունտ ստերլինգով:
Եթե միամիտ չէր, գլուխն աշխատում էր, բա էդ Աշոտ Սուքիասյա՞նը, որը գործի հետ կապ չունեցող մարդ էր: Մեկը պետք էր, որ հերն անիծեին` վրեն բարդեին, ու Աշոտ Սուքիասյանն այս շախմատային պարտիայի միայն զինվորն է, որին շատ հանգիստ զոհաբերեցին, որ 34 մլն դոլար աշխատեն: Բա որ վարչապետը չի բացել, ո՞վ ա բացել. այլմոլորակայինները եկան՝ նրա անունով բացեցի՞ն:
Սահմանին կպած, սահմանին կռիվ տված գյուղացուց էսօր հողի հարկ են պահանջում, բայց գյուղացին ինչպե՞ս վճարի, երբ անասնապահությունից ստացված կաթը մթերում են ցածր գնով, մթերածի գումարներն էլ վճարում են ուշ:
Ինքնությունը պարզել ցանկացող ոստիկաններին «օրենքով գողը» ներկայացրել է արտասահմանյան կեղծ անձնագիր՝ Վահան Գրիգորյանի անունով, սակայն իր նկարով։
Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Արման Խաչատուրովն ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ` Մարիամ Պետրոսյանի հետ, վրեժխնդրությունից դրդված, 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում Երևանի Արցախի փողոցի 5 շենքի իրեն պատկանող 111 բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա. Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին:
Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա Արթուր Գևորգյանը Արմավիր քաղաքի Երևանյան – Հանրապետություն փողոցների խաչմերուկում իր կողմից վարած ГАЗ 24 մակնիշի` 05 OL 589 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի սկզբնամասում գտնվող աղբավայրը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացնում Դիլիջան մեկնող քաղաքացիների մոտ:
Ամենակարևորը կառավարության աջակցությունն է անհատ հեղինակներին, երիտասարդ ռեժիսորներին, ովքեր, թեկուզ փոքր փորձին, մեծ էնտուզիազմ ունեն: Մնացածն, իհարկե, կախված է հեղինակներից, դերասաններից, սցենարիստներից, անգամ տեխնիկայից, բայց առաջին հերթին գումարն է… ներդրում է պետք անել պետական մակարդակով, ինչպես մենք արեցինք:
Դիլիջանում միջազգային դպրոց է կառուցվում, որն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես` տարածաշրջանում: Այդ դպրոցում սովորելու է մոտ 650 աշակերտ: Դպրոցը գործի կդրվի երկու փուլով. առաջինը կսկսի 2014 թվականի սեպտեմբերին, երբ Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները, իսկ մյուսը կսկսվի 2017 թվականին:
Նախագահական ընտրություններին ընտրել ենք Ձեզ և Ապահով Հայաստանը, սակայն ներքոշարադրյալ փաստերի առկայությամբ վերանում է ապահովության զգացումը: Բոլոր ժամանակներում ժողովուրդը հավատում (կամ գոնե ուզում է հավատալ), թե երկրի Նախագահը տեղյակ չէ անօրինականություններից ու, եթե տեղեկանա` ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա:
Ծիրանը պարունակում է յոդ, որը լիովին պահպանվում է չրի մեջ. 75 մկգ` 100 գ հումքի մեջ, այս քանակը համապատասխանում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի կեսին։ Յոդը, ինչպես նաև կալիումը, պղինձը, կոբալտը անհրաժեշտ են վահանագեղձի նորմալ կենսագործունեության համար։ Շատ մասնագետներ գտնում են, որ սա մեր երիտասարդությունը պահպանող օրգանն է։
2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով: Ընդ որում՝ 11% նվազում տեղի է ունեցել մշակող արդյունաբերության ոլորտում, մինչդեռ հանքարդյունաբերությունն աճել է 12.5%-ով:
Այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ միայն հրապարակային խոսքեր են: Կարող է` ոչինչ էլ չկա… Բայց, այնուամենայնիվ, հրապարակային պատասխանները համարժեք չէին
Ես կարող եմ դաշնակահարներին կիսել երկու բանակի` մարդիկ, ովքեր փայլուն տիրապետում են գործիքին, մյուս բանակը, որն ավելի մոտ է արվեստին, ուղղակի երաժիշտն է, ով առաջին հերթին մատուցում է ոչ թե գործիքը, այլ երաժշտությունը: Կան օրինակներ, երբ փայլուն չտիրապետելով գործիքին, կարելի է հուզել ունկնդրին:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել է հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունից հօգուտ «Նումարդ թրեյդինգ» ընկերության բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել է «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:
Սնանկ ճանաչված «Տոնուս» ընկերության պահանջատերերի առաջին ժողովը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում էին կենսաթոշակների ու նպաստների ցուցակների ճշգրտման ու բեռնաթափման մասին: Խոսում էին համակարգի կատարելագործման մասին, նոր օրենք ընդունում: Բայց այդ ամենը չէր խանգարում թոշակները ճիշտ ժամանակին վճարել:
Ինչպես նշել է դեռևս Ֆ.Կորնֆորդը, դասական եվրոպական փիլիսոփայությունը կառուցվել է հույների համոզման վրա այն բանում, որ զուգորդումները մտքում վերարտադրում են կապերն իրաց մեջ, իսկ լեզվի քերականական կառուցվածքն արտացոլում է աշխարհի կառուցվածքը:
Նախկինում Միգրացիայի պետական ծառայությունն ուղևորահոսքերի վիճակագրական տվյալները հրապարակում էր ամսական կտրվածքով, իսկ այս տարի արդեն անցում է կատարվել եռամսյակային հրապարակումների:
Google ընկերությունը ներկայացրել է Google Maps 7-ը` Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար:
«Nokia Chat-ի միջոցով դուք կարող եք հաղորդակցվել ձեր ընկերների հետ, ովքեր օգտագործում են Nokia-ի սարքավորում: Այս հարթակը ձեզ հնարավորություն կտա շփվել միլինավոր մարդկանց հետ ամբողջ աշխարհում»,- նշվում է ընկերության հայտարարությունում: