Համացանացում հայտնվել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի և գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի, թերևս մոտ 25 տարի առաջվա հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Զորի Բալայանը հորդորում է ԱՄՆ-ում գտնվող Պարույր Հայրիկյանին` շնորհավորել ՌԴ նորընտիր նախագահ Բորիս Ելցինին ու նաև թելադրում է շնորհավորանքի տեքստը:
«Թույլ չենք տա, որ խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող պետական այս ծրագիրը վտանգի ենթարկվի»,- ասել է նախարարը:
Skymouse-ը մանիպուլյատոր է, որը թույլ է տալիս կարգավորել համակարգչային էկրանի վրա տեղի ունեցող գործողությունները`ժեստերի օգնությամբ: Իսկ որպեսզի համակարգն աշխատի, անհրաժեշտ է, որ օգտատերն իր 4 մատներին «մատանի» կրի և աշխատասեղանի մոտ ազդանշանի USB ընդունիչ տեղադրի, որից հետո հնարավոր կլինի համակարգիչը ղեկավարել մատների շարժումներով:
ՊՆ-ից, որտեղից փոխանցել են, որ իսկապես զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարողացել է շարունակել իր ընթացքը:
Հուլիսի 11-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հակկո գյուղի բնակիչ Թեյմուր Հասոյանը (ծնվ. 1998 թ.):
Այսօր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
Ինչպես գրում է Radikal-ը, վանական համալիրը երկար ժամանակ փակ էր հարևանությամբ գտնվող զինվորական զորամասերի համար:
Հունգարիան չէր համաձայնում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը գրավոր երաշխիք չէր տալիս այն մասին, որ հանցագործն արտահանձնվելուց հետո կշարունակի կրել իր պատիժը: Եվ ահա անցած տարի նա գրավոր ստանձնեց այդ երաշխիքը, սակայն, նաեւ խախտեց այն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.30%-ով կամ 1.24 դրամով։
«800 անգամ ասել եմ՝ Սուրիկ Խաչատրյանի հետ ավելի քան 25-30 տարի մենք ընկեր ենք, մենք ոչ միայն մոտ ընկերներ ենք, այլև ընտանիքով մոտ հարաբերությունների մեջ ենք եղել»:
Ընտանիքի բոլոր անդամներին համասեփականության իրավունքով, 30 տարի առանց օտարման իրավունքի կհատկացվի Մրգաշատ համայնքի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում երկհարկանի առանձնատունը:
Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին, որին ներկա է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Instagram-ում հայտնվել է նոր գործիք, որը թույլ է տալիս տեղադրել որևէ երրորդ կողմի, օրինակ` ինչ-որ կայքի լուսանկարներն և տեսանյութերը: Դա անելու համար անհրաժեշտ է այցելել ծառայության վեբ տարբերակը և սեղմել Share(կիսվել) կոճակը, իսկ անուհետև՝ Copy Embed Code (պատճենել կոդը):
Հուլիսի 11-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին պարզվել է, որ Արթուր Գ.-ին նշված վնասվածքները պատճառել է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Արտավազդ Մ.-ն՝ իր մոտ եղած ծալովի դանակով:
Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը կոսմետիկ առումով դրական լինելով՝ իրականում կարող է շատ ավելի վտանգավոր լինել Սյունիքի մարզի համար: Հակոբյանները և Խաչատրյանները Սյունքի մարզի երկու ազդեցիկ ընտանիքներն են:
Իմ կարծիքով` ամենաճնշող խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, և մենք պետք է ունենանք ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ հավաքված կլինեն լուրջ պրոֆեսիոնալներ, և այդ խորհուրդը կսահմանի գերակայություններ Հայաստանի համար, օրինակ` միջուկային պատահարների կամ երկրաշարժերի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա հստակ գերակայություներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ:
Հուլիսի 11-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 43 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական դրանց լուծման հարցում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:
Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը նաև ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
168.am-ի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքերի գործի ընթացքը կանխատեսելի էր ՀՀ զինդատախազի առաջին հայտարարություններից հետո, որը ոչ միայն «հուշեց», «ուղղորդեց»` ինչպես պետք է շարունակել ու ավարտել գործը, այլև` «հրահանգեց» գործի ընթացքը` հանգուցյալի ու վիրավոր եղբոր վրա ամեն ինչ «բարդելու» ենթատեքստով:
Այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրող Վահագն Մուրադյանը միջնորդեց շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկանների դատապարտել 8-ական տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է սայթաքել և կախվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 29 շենքի 7-րդ հարկի կառուցատարրերից. անհրաժեշտ է օգնություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցերին խոստացել են ևս 1 ամսվա աշխատավարձ վճարել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ:
«Հարցը Հայաստանի տնտեսության խնդիրների կամ մարտահրավերների մասին չէ: Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի՞ լավ գործընկերներ Հայաստանում, որոնց հետ կարող է աշխատել գործարար միջավայրի դատաիրավական համակարգի բարելավման ուղությամբ»:
Դիտել, թե ինչպես են քանդում հին շենքերը, իհարկե, հետաքրքիր է, սակայն, այնումենայնիվ, այդ գործընթացն ինքնին խիստ վտանգավոր է և էկոլոգիապես վնասակար: Դրա համար հետաքրքիր լուծում է գտնվել: