Բաժիններ՝

Կնոջ հետ սեռական բնույթի գործողություններ կատարած աներորդու գործը դատարանում է

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արթուր Պետրոսյանի գործի քննությունը:

Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ 1973թ. ծնված Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Արման Խաչատուրովն ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ` Մարիամ Պետրոսյանի հետ, վրեժխնդրությունից դրդված, 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում Երևանի Արցախի փողոցի 5 շենքի իրեն պատկանող 111 բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա. Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը (գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով) դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Արթուր Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Նախագահող դատավորն Ալեքսանդր Ազարյանն է: Գործում որպես իրեղեն ապացույց՝ կցված են  Ա.Խաչատուրովի հագուստները՝ մոխրագույն տաբատը և սև գույնի զոլավոր սվիտերը, վառարան խառնելու համար նախատեսված մետաղյա ձողը, ինչպես նաև Ա.Պետրոսյանի «Սամսունգ Դոուս» և տուժող Ա.Խաչատուրովի «Նոկիա Ն78» տեսակի բջջային հեռախոսները՝ իրենց բջջային քարտերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս