Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է

Աշխատանքային շաբաթը սկսում ենք լավ տրամադրությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև՝ ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել, իսկ հաջորդ օրը նա կալանավորվել էր 1 ամսով։

Այս գործի առնչությամբ ՔԿ հաղորդագրության մեջ ասվում էր. «Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026–ի մայիսի 12-ին Ա.Ա.-ն օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930