Բաժիններ՝

Վրացի «օրենքով գողը» ոստիկաններին կեղծ անձնագիր էր ներկայացրել՝ Վահան Գրիգորյանի անունով (տեսանյութ)

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Տուլայի Խորհրդային շրջանի դատարանը դատավճիռ է կայացրել ազգությամբ վրացի 44-ամյա «օրենքով գող»  Դավիդ Կուրասբեդիանիի (մականունը՝ Չուտո Խոնսկիյ) գործով։ Կուրասբեդիանին մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու մեջ և դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

«Прайм Крайм»-ը հիշեցնում է, որ նախկինում բազմիցս դատապարտված Կուրասբեդիանին բերման է ենթարկվել Տուլայի ՆԳ աշխատակիցների կողմից մայիսի 21-ին։ Նրա ինքնությունը պարզել ցանկացող ոստիկաններին «օրենքով գողը» ներկայացրել է արտասահմանյան կեղծ անձնագիր՝ Վահան Գրիգորյանի անունով, սակայն իր նկարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031