Բաժիններ՝

Քաղաքային աղբավայր` Դիլիջանի ճամփեզրին (լուսանկարներ)

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի սկզբնամասում գտնվող աղբավայրը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացնում Դիլիջան մեկնող քաղաքացիների մոտ: Աղբավայրը գտնվում է ճանապարհին մոտ` տեսանելի վայրում, որը միմիայն գարշանք է առաջացնում մարդկանց մոտ: Ի դեպ, հսկա աղբանոցի ներքևում հոսում է նաև փոքրիկ գետակ, որն, ըստ տեղեկությունների, Աղստև գետին է միանում: Աղբանոց բերված շինարարական ու կենցաղային աղբի որոշակի մաս լցվում է նաև հենց գետի մեջ: Որոշ անբարեխիղճ վարորդներ աղբով բեռնված մեքենաները դատարկել են նաև ճամփեզրին: Խնդրի հետ կապված՝ փորձեցինք լսել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժնի ղեկավարի կարծիքը, սակայն պարզվեց, որ այն մարդը, ով իրավասու է մեկնաբանություն տալ, տեղում չէ: Պատրաստ ենք լսել նաև երկրորդ կողմի կարծիքը:

axbavayr-Eduard

axbavayr-Eduard1

axbavayr-Eduard2

Կարդացեք նաև

axbavayr-Eduard3

axbavayr-Eduard4

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031