Երբևէ ամենաթանկ վաճառված գինին
Աշխարհում երբևէ ամենաթանկ գնով ձեռք բերված գինին վաճառվել է անցած տարի. Château d’Yquem սպիտակ գինու մեկ շիշը վաճառվել է 75.000 ֆունտ ստերլինգով: Château d’Yquem գինին արտադրվել է 1811թ-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Bordeaux խաղողի այգիներում:
Ընդհանրապես ընդունված չէ սպիտակ գինին պահպանել երկար տարիներ, քանի որ այն որակազրկվում է: Սակայն այս քաղցր սպիտակ գինին հայտնի է նրանով, որ կարող է պահպանվել առանց փչանալու: 1995 թվականին գինու փորձագետ Ռոբերտ Պարկերը Château d’Yquem-ը գնահատել է կատարյալ՝ 100 միավորով: Այս գինին թողարկած հնագույն Գինու գործարանը վաճառում էր հազվադեպ գինու շշեր հայտնի կոլեկցիոներ Քրիստիան Վաննեքին: Վերջինս այդ շրջանում La Tour d’Argent ռեստորանի ղեկավարն էր: Նշենք, որ 2012 թվականին Château d’Yquem-ը գնել է Ինդոնեզիայում գործող SIP Sunset Grill ռեստորանը: