 
                        Արծվիկ Մինասյանը չի մեկնաբանում Հրանտ Մարգարյանի հայտարարությունը. մամուլ
 
                                    ««Ես այդ հարցը այս պահին չեմ մեկնաբանի, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը հայտարարել է: Հայտարարությունն ընդունեք այնպես, ինչպես արվել է»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ չցանկանալով մեկնաբանել ՀՅԴ բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի հայտարարությունը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Այնուամենայնիվ, Հ. Մարգարյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ի դեմ հարձակումներ կան, արդյոք մի փոքր չափազանցված չէ՞, մանավանդ՝ ՀՅԴ-ն այլ կուսակցությունների համեմատ՝ բավականին ինքնամփոփ, դրսի աչքի համար անհասանելի կուսակցություն է՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան Ա. Մինասյանն ասաց. «Անհրաժեշտ և պատշաճ չեմ համարում մենաբանել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի խոսքը»»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        