Բաժիններ՝

Թողարկվել է Google Maps-ի նոր տարբերակն Android-ի համար

Google ընկերությունը ներկայացրել է Google Maps 7-ը` Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար:

Նախորդ տարի դեկտեմբեր ամսին թողարկվեց Google Maps-ը` iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար` նոր դիզայնով, իսկ այժմ էլ արդեն այն թողարկվում է Android-ի համար, որն ունի նույն տեսքը, սակայն, բացի այդ, ավելացվել են նոր գործառույթներ:

google-maps-androidՕրինակ` Explore գործառույթը  հնարավորություն է տալիս գտնել ռեստորանները, բարերը, հյուրանոցները և խանութները՝ անգամ առանց հարցում կատարելու, դրա համար անհրաժեշտ է միայն սեղմել որոնման տողում, և այդտեղ կհայտնվեն նկարներ`տարբեր վայրերի առաջարկություններով: Նավիգացիոն համակարգն առաջարկում է հաշվետվություններ ստանալ ճանապարհային խցանումների վերաբերյալ և օգնում է շրջանցել դրանք: Ստեղծվել է նաև վարկանշային համակարգ սովորական օգտվողների և փորձագետների համար, որը հնարավորություն կտա ընտրություն կատարել, օրինակ` ռեստորանների ցանկում:

Նշվում է նաև, որ շուտով կլինի նաև հավելածի նոր տարբերակը iOS-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031