Բաժիններ՝

Արտագաղթ՝ ԱԺ-ում. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի իր բիզնեսում, մտերիմների շրջանում դժգոհելով ստեղծված վիճակից, ասել է, թե երկրից արտագաղթելու մտադրություն ունի:

Ստեփանյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այդ մասին երեկ լրատվամիջոցներին հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկի լրատվական ծառայությունից:

Բանն այն է, որ ԲՀԿ-ական պատգամավորը վարկ էր վերցրել սույն բանկից և չէր կարողացել կատարել ստանձնած պարտավորությունները: ՎՏԲ-ն անցյալ տարեվերջին հայց էր ներ­կայացրել դատարան՝ Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

Պատգամավորը նախկինում հերքում էր, որ վարկ է վերցրել: Իսկ երեկ արդեն նրա հետ խոսել ընդհանրապես հնարավոր չէր. նրա բջջային համարն այլևս գոյություն չուներ»:

Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031