Բաժիններ՝

Nokia-ն թողարկել է iMessage ծառայությունը

Nokia ընկերությունը ներկայացրել է իր նոր սուրհանդակային (մեսենջեր) ծառայությունը` Nokia Chat-ը աշխարհի բոլոր Lumia- սմարթֆոնների համար: Ծառայությունը բազմամիլիոնավոր լսարանին կապահովի գործիքներ` Nokia-ով հարմարավետ շփվելու միմյանց հետ, ինչպես դա արդեն արել է, օրինակ`Apple ընկերությունը`իր iMessage ծառայությամբ:

«Nokia Chat-ի միջոցով դուք կարող եք հաղորդակցվել ձեր ընկերների հետ, ովքեր օգտագործում են Nokia-ի սարքավորում: Այս հարթակը ձեզ հնարավորություն կտա շփվել միլինավոր մարդկանց հետ ամբողջ աշխարհում»,- նշվում է ընկերության հայտարարությունում:

Սուրհանդակային ծառայության տարբերակները կան Windows Phone-ով աշխատող Lumia սմարթֆոնների, Asha սարքերի շարքի և այլ հեռախոսների համար, որոնք աշխատում են S40 հարթակում, ինչպես նաև ОС Symbian սմարթֆոնների համար:

Նշվում է նաև, որ Nokia_ն չի սահմանափակել իր ծառայությունը միայն իր սարքերից օգտվողների համար: Nokia Chat-ն ինտեգրվում է նաևYahoo Messenger-ի հետ, այդպիսով ծառայության օգտատերերը կարող են շփվել iOS և Android սարքավորումներ ունեցողների հետ:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս