Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղի բնակիչներն ի վիճակի չեն հողի հարկ վճարել և մարել վարկերը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում խնդիրները շատ են, լուծումները`քիչ: Գետիկը սահմանամերձ է Ադրբեջանին` սահմանից 5 կմ հեռավորության վրա:  Գյուղում գրանցված են 464 բնակիչներ, որոնցից 120-ը այժմ գտնվում են տարբեր պետություններում, մեկնել են արտագնա աշխատանքի: Գյուղապետ Սարգիս Այունցի փոխանցմամբ՝ 350 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում է  40 աշակերտ, 160 տնտեսություն ունեցող գյուղում բնակվում է 60 տնտեսություն.

«Գյուղի տների մեծ մասը փակված վիճակում է, գյուղացուն ուշադրություն է հարկավոր, սոցիալական վիճակն է պետք փոխել,- ասում է նա ու ավելացնում,- Սահմանին կպած, սահմանին կռիվ տված գյուղացուց էսօր հողի հարկ են պահանջում, բայց գյուղացին ինչպե՞ս վճարի, երբ անասնապահությունից ստացված կաթը մթերում են ցածր գնով, մթերածի գումարներն էլ վճարում են ուշ»:

Սահմանամերձ այս գյուղում բնակչության 80 տոկոսը բանկերից վարկեր ունի վերցրած, և այժմ էլ նրանց մեծ մասն իրենց անասուններն են վաճառքի հանել` վարկերը փակել է պետք, երեխաներին էլ` ուսումի տալ:

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031