Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:
Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները:
Այսօր Նիժնի Տագիլի Տագիլստրոևսկի շրջանային դատարանը 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման է դատապարտել Կարո մականունով, 54-ամյա քրեական հեղինակություն Քոռ-Օղլի Մամեդովին
Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:
Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:
Այսօր մեր համայնքում կավարտվի նախընտրական քարոզչությունը, իսկ հուլիսի 14-ին պռոշյանցիները համայնքի նոր ղեկավար կընտրեն: Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունն այս ընտրության նկատմամբ և իբրև ամփոփում մեր քարոզարշավի, ցանկանում ենք վերահաստատել համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանի՝ ընտրապայքարի հետ կապված դիրքորոշումը:
«Սպիտակի երկրաշարժն ապացուցման կարիք չունեցող հանգամանք է: Կրակելն է՞լ է ապացուցման կարիք չունեցող: Եթե այդպես է, ասե´ք: Էլ ինչի՞ ենք դատավարություն անում»:
Ինչ-որ առումով ավանդույթ է դարձել այն հանգամանքը, որ եթե որևէ միջազգային կինոփառատոնում ներկայացված է իրանական ֆիլմ, ապա այն համարվում է փառատոնի ֆավորիտներից մեկը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն էլ բացառություն չէ:
Ոստիկանության մայոր Բ.Ավետիքյանը, ով աշխատում է Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես ավագ տեսուչ, սեփականատիրոջից պահանջել է դադարեցնել սեփական հողամասի թիթեղով ծածկված ցանկապատը քարե պատով փոխարինելու շինարարությունը՝ պատճառաբանելով, որ նա չունի շինթույլտվություն։
Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:
Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան:
Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում:
Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանը մայիսի վերջին հայտարարված՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթի պայմաններում մի շարք փոփոխություններ է մտցրել:
«Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:
«Ո´չ, ես ստանում եմ 240 հազար դրամ, բայց հիմնականում կարծում եմ, որ մերն էլ կբարձրանա, որովհետև այս տարի նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, կա նախագահի հանձնարարականը»:
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 36-ից բարձր համարների….
«Հրազենայնության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»,- ասել է դատաձգաբան Արայիկ Ասլանյանը
Հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդկեսերին հյուսիսային շրջաններումսպասվում է կարճատև անձրև ևամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:
Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանում անցկացվող հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդել է, որ միջադեպի արդեն իսկ լայն տարածում ունեցող տեսագրությունը մոնտաժված է:
Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։
Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի մայրը, պլաստիկ շիշ է շպրտել մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո և դահլիճում մեծ իրարանցում է սկսվել:
Այսօր Կասյան փողոցում՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մասնաճյուղի դիմաց բախվել են ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարած Toyota Carolla մակնիշի 512 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան և քաղաքացու վարած Hyundai մակնիշի մոտոցիկլը:
Վարդան Սեդրակյանի պաշտպանի հերթական հարցից հետո Պարույր Հայրիկյանն առարկեց դրան՝ նշելով, որ «այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, որը մասնակից չէ գործին
«Ո՞վ է ասել պատերազմ վարչապետի հետ: Մենք որևէ մեկի հետ որևէ խնդիր չունենք: Մի բան իմացեք` Դաշնակցությունն իր քայլերը, իր որոշումները անում է ինքնուրույն: Այս առումով ես շատ հանգիստ եմ»
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
168.am-ի հետ զրույցում Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ունի աշխատելու, գտնի այն: