35-ամյա վարորդը Արմավիր քաղաքում վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա Արթուր Գևորգյանը Արմավիր քաղաքի Երևանյան – Հանրապետություն փողոցների խաչմերուկում իր կողմից վարած ГАЗ 24 մակնիշի` 05 OL 589 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և երեխային տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին: Արմավիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031