Բաժիններ՝

Ի՞նչ կլինի, եթե ԲՀԿ-ն աշնանը հայտարարի, որ ընդդիմություն է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյա­նը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից:

«Ժողովուրդին» լուրեր հասան, որ գործարար պատգամավորներն իրենց շրջա­պատում հայտարարել են, թե իրենց համար շատ «դաժան» կլինի, եթե ԱԺ աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է:

Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները «Ժողովուրդ»-ի հետ զրույ­ցում հայտարարեցին, թե իրականում նման բան չկա: «Ա՜յ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես «Բարգավաճ Հա­յաստան» կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ: Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ ով ինչ է խոսում, բայց ես նման ձևով եմ մտածում»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս