 
                        Երեխային կրծքով կերակրելիս մայրը մկրատով 90 անգամ հարվածել է նրան
 
                                    8 ամսական երեխան հրաշքով է փրկվել այն բանից հետո, երբ մայրը մկրատով 90 անգամ հարվածել է նրա դեմքին և մարմնի այլ մասերին: dailymail-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Չինաստանում: Նորածին երեխայի մայրն ապրել է իր հարազատների հետ, որոնցից մեկը երեխային գտել է տան բակում՝ ամբողջությամբ արյան մեջ, ու նրան տեղափոխել հոսպիտալ:
Երեխային կրծքով կերակրելու ընթացքում նրան այդքան հարվածներ հասցրած մոր հարևաններն ասել են, որ չկա փաստ, որը կապացուցեր այն հանգամանքը, որ կինը տառապել է որևէ հոգեկան հիվանդությամբ: Կայքը հավելում է, որ հոգեկան հիվանդություններն ու տարբեր խնդիրները ժամանակակից Չինաստանում բավական լուրջ խնդիրներ են:
 
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        