Մարտին Վարդազարյան. «Ես, ցավոք, մեքենա չունեմ»

«Յուրաքանչյուր թանկացում ընդունվում է դժվարությամբ և միևնույն ժամանակ յուրաքանչյուր երևույթ՝ թե դրական, թե բացասական կարող է չարաշահվել, իսկ չարաշահումներով կարող է բերել ինչ-որ արդյունքների: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը մանրամասն հասկանալ, ուսումնասիրել, հետո եզրակացություններ անել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը՝  անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացանը:

Խոսելով քաղաքում մի քանի օր շարունակ կազմակերպվող ակցիաների և քաղաքացիների արձագանքի մասին՝ Երևանի ավագանու անդամն ասաց. «Բնական ռեակցիա է յուրաքանչյուր փոփոխության նկատմամբ: Չնայած կային շատ փոփոխություններ, որոնց նկատմամբ ռեակցիա չի եղել»:

Մեր հարցին՝ արդյոք չեք պատրաստվո՞ւմ միանալ ակցիային և մարդկանց սեփական մեքենայով անվճար տեղափոխել՝ Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Ես, ցավոք, մեքենա չունեմ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031