Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գրանցված է 187 գործազուրկ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի զբաղվածության կենտրոնում գրանցված է թվով 187 գործազուրկ, որից 120-ը կանայք են: 168.am-ի հետ զրույցում կենտրոնի պետ Քոչար Քոչարյանը ներկայացնելով թվային տվյալները՝ նշեց, որ Ճամբարակում աշխատանք փնտրողների գրանցված թիվը 199 է, որից 126-ը կանայք են: Ճամբարակում գործազրկության նպաստ է ստանում 57 քաղաքացի, որից կանայք են 32-ը: Խոսելով թափուր աշխատատեղերի մասին՝ կենտրոնի պետը տեղեկացրեց, որ հիմնականում թափուր աշխատատեղեր կան հիվանդանոցներում, որտեղ, չնայած բավականաչափ աշխատատեղեր կան, սակայն աշխատող չկա: Պատճառը, հավանաբար, համայնքի հեռու լինելն է:

Գեղարքունիքի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031