Բաժիններ՝

Քանի հանրային լողափ է գործարկվել այս տարի

2013 թվականին Հայաստանում  գործարկվել են տասնմեկ հանրային լողափեր։ Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն,  այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։

«Տասնմեկ լողափերից ինը նախատեսված է կարճաժամկետ հանգստի համար, և անվճար է միայն դրա տարածքի օգտագործումը։ Երեք լողափեր ամբողջովին անվճար ծառայություններ են մատուցում»,– ասել է նա։

Ավալյանի խոսքով` նախորդ տարի հանրային լողափերից օգտվել է 120-130 հազար մարդ, ինչը 20 տոկոսով ավելի է 2011 թվականի ցուցանիշից։

«Այս տարի մենք ավելի մեծ թվով հանգստացողների ենք սպասում։ Միայն հուլիսի 7–ին` Վարդավառի օրը, Սևանի հանրային լողափերում հանգստացել է մոտ 8-9 հազար մարդ»,– նշել է նա։

 Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031