Բաժիններ՝

Լևոն Իգիթյան. Ես փողոցային ակցիաներին չեմ միանում ընդահանրապես

168.am-ը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում տրանսպորտի սակագնի բարձրացմանը և արդյոք պատրաստվո՞ւմ է միանալ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային:

«Ես փողոցային ակցիաներին չեմ միանում ընդահանրապես: Ես փողոցի ակցիա չեմ ընդունում»,- ասաց Լևոն Իգիթյանը՝ ընդգծելով, թե ինքն առհասարակ «ամբոխի ինստիտուտ» չի ընդունում:

Մեր ճշտող հարցին՝ չե՞ք պատրաստվում մարդկանց Ձեր ավտոմեքնայով անվճար որևէ վայր տեղափոխել, Լևոն Իգիթյանը պատասպանեց. «Ես այնքան խնդիրներ ունեմ… Իմ խնդիրներին ո՞ւմ եմ կանչում միանալ: Ինքս իմ խնդիրները փորձում եմ լուծել՝ թանգարան է, գեղագիտության կենտրոն է: Աշխատանք է, որը ես աշխատում եմ պարտաճանաչ անել: Հիմա այն, ինչ-որ ես կապ չունեմ… ես չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս