Բաժիններ՝

Կիբեռհարձակումներն աշխարհում տարեկան մինչև 1 տրիլիոն դոլարի վնաս են հասցնում. McAfee

McAfee հակավիրուսային ընկերության ներկայացուցիչները, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, տվյալներ են հրապարակել, որոնց համաձայն` կիբեռհարձակումներից ստացված վնասը տարեկան կազմում է 300 միլիարդից մինչև 1տրիլիոն դոլար: Այս մասին գրում է «Россия 24»-ը: Միևնույն ժամանակ հեղինակները զեկույցում նշում են, որ կիբեռհարձակումներից ստացված կորուստների իրական չափերը ճշգրտելը չափազանց դժվար կամ գրեթե անհնար է, քանի որ մի շարք ընկերություններ թաքցնում են նմանատիպ տեղեկատվությունը: Բացի այդ, ոմանք էլ պարզապես չեն կարողանում գնահատել հաքերների կողմից գողացված տվյալների արժեքը:

Ուսումնասիրության նպատակն է՝ պարզել խնդրի մասշտաբները, ինչը թույլ է տալիս որոշակի թվերի համեմատություն կատարել ոչ միայն՝ ընկերությունների, այլև երկրների տնտեսության ծավալներով:

Վերջին զեկույցի համաձայն` միջինում հաքերների գործողության արդյունքում հասցված վնասն ամբողջ աշխարհում տարեկան գնահատվում է 600 մլրդ դոլար:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031