Բաժիններ՝

Անձրևանոց՝ կոկորդիլոսի կաշվից

Gucci ընկերությունը բրիտանացի  դիզայներ Ստյուարտ Հագեսի հետ ստեղծել է անձնական օգտագործման համար նախատեսված իրերի ինտերնետային կայք-պորտալ`Republic անունով, որի միջոցով հնարավոր է ինքնատիպ նմուշներ պատվիրել աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններին: Հենց այդ կայքի անանուն մի հաճախորդի պատվերով Gucci-ն ստեղծել է աշխարհի ամենաշքեղ և թանկարժեք գոտիներից մեկը, որը պատրաստված է ադամանդից և պլատինից: Gucci-ի այս գոտու ճարմանդը պատրաստելու համար օգտագործվել է 250 գրամ պլատին և 30 կարատ կշռով ադամանդ: Արդյունքում՝ ստացվել է Gucci-ի հայտնի լոգոտիպը: Այս գոտին արժե մոտ 257 հազար դոլար:  Կայքի մեկ այլ այցելուի պատվերով էլ իտալական հայտնի լյուքս դասի բրենդերից մեկը՝ «Billionaire»-ը, պատրաստել է աշխարհի ամենաթանկ անձրևանոցներից մեկը՝ կոկորդիլոսի կաշվից «Billionaire Couture Crocodile skin umbrella»-ը, որի արժեքը կազմում է 50.000 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս